Իրանի արտաքին գործերի նախարարությունում Դանիայի դեսպանին փոխանցվել է Թեհրանի կտրուկ բողոքը հոկտեմբերի 21-ին շվեդական Գյոթեբորդում իրանական ծագմամբ Նորվեգիայի քաղաքացու կալանավորմանը Դանիայի իշխանությունների հապճեպ քաղաքական արձագանքի առնչությամբ, գրում է «ԻՐՆԱ»–ն։
Ավելի վաղ Դանիայի ոստիկանությունը առանց որևէ մեղադրանքի Իրանին մեղադրել է այսպես կոչված իրանական հատուկ ծառայությունների կողմից դանիական տարածքում Իրանի հակառակորդներից մեկի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ։
Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Դանիայի դեսպանի հետ հանդիպմանը Իրանում կրկին հերքվել են Դանիայում իրանական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված անհաջող մահափորձի մասին կողմնակալ լուրերը։
Նա այս միջադեպն անվանել է Թեհրանի թշնամիների կողմից կազմակերպված դավադրության մաս և ինտրիգ, որի նպատակն էր փչացնել Իրանի և Եվրոպայի լավ հարաբերությունները ներկա դժվարին պայմաններում։
Իրանում Դանիայի դեսպանը նշել է, որ իրեն Կոպենհագեն են կանչել խորհրդակցության նպատակով, և նա Դանիային կփոխանցի իրանական կողմի կարծիքն ու ակնկալիքները։




























