Ազգային ժողովը նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համաներման մասին օրենքի նախագիծը:
Օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորներն արտահայտեցին իրենց կարծիքը, մասնավորապես՝ համաներումն ինչպես է տարածվելու «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա:
Քվեարկության արդյունքներով՝ օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 75 պատգամավոր: Դեմ քվեարկածներ եւ ձեռնպահ չի եղել:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նախօրեին: Հիշեցնենք, որ համաներումը տարածվելու է ավելի քան 6500 քաղաքացիների վրա:




























