Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված խնդիրները շատ լուրջ են: Հանգամանքը լրջացնում է նաեւ այն փաստը, որ շրջակա միջավայրի պաշտպանության հետ խնդիրներ ունեցող պետությունում շատ քիչ է նշանակություն տրվում շրջակա միջավայրին, եւ դա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը գտնվում է բնական աղետների ռիսկի ներքո:

Ինչպես վրացական «journalism» լրատվական գործակալությանը հայտնել է Վրաստանում, շրջակա միջավայրի պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Նինո Չխոբաձեն, անտառների ոչնչացման հետեւանքովՎրաստանը կանգնել է լուրջ խնդրի առջեւ:

«Անտառների հատումը, փոխելով բնության բալանսը,  Վրաստանում կհանգեցնի աղետային իրավիճակների: Վրաստանը կվերածվի անապատի, կխախտվի ջրային ռեժիմը, ինչը ողջ բնակչության համար քաոսային իրավիճակ կստեղծի, կարճ ասած Վրաստանը կվերածվի անապատի»,-նշում  է փորձագետը:

Նշենք, որ Վրաստանում նորից սկսվել է անտառների առք ու վաճառքը: Վերջին տարիների ընթացքում Վրաստանի անտառային տարածքը կրճատվել է 25 տոկոսով: