Իրանը պետք է իր մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականություն վարի՝ դիմակայելու համար ԱՄՆ կրկնվող պատժամիջոցներին, որոնք նավթի արտահանման կրճատման հաշվին կնվազեցնեն Իրանի տնտեսական աճը։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Ջերի Ռայսը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ ԱՄՀ-ն Իրանին կոչ է անում մինչեւ 2019թ․ փետրվար միջազգային ստանդարտներին համապատասխան ուժեղացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը։