Հունգարիայի պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունը` MVM-ն միացել է AGRI (Azerbaijan-Georgia-Romanian Interconnector) նախագծին:
Նման որոշում է կայացվել Ռումինիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հունգարիայի էներգետիկայի նախարարների խորհրդակցությանը, որը կայացել է Բուխարեստում:
Նախագծի արժեքը` կախված թողունակությունից կազմելու է 4,5 մլրդ եվրո: Բացի այդ, եւս մեկ տարի կարող է տեւել տեխնիկա-տնտեսական հիմնավորումների աշխատանքը: AGRI ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կոնդրեա Կորնելիուսը նկատել է, որ հաջորդ քայլը լինելու է նախագծի կազմումն ու Եվրահանձնաժողովին ներկայացումը: Կորնելիուսը նշել է, որ Եվրամիությունը կարող է ֆինանսավորել տեխնիկա-տնտեսական հիմնավորումների նախագծի 50 տոկոսը:



























