Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին անվանել է «մարտնչող իսլամի ամենահզոր ուժ»՝ հայտարարելով, որ նա կարող է Եվրոպայի տարածքում հարձակումների փորձ կատարել՝ տեղեկացնում է AP-ն։
Ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Նեթանյահուն ասել է, որ արմատական իսլամը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ որ Իսրայելը վերջերս է բացահայտել «եվրոպական հողերի վրա հարձակման իրանական դավադրությունները»։



























