ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է պայմանագիր կնքել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ այս ամսվա՝ վերջին Արգենտինայում  G-20 գագաթաժողովին, հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրներին:

Թրամփը խնդրել է առանցքային պաշտոնյաներին սկսել հնարավոր պայմանների մշակումը, հաղորդել են աղբյուրները, նշելով, որ Չինաստանի հետ հնարավոր համաձայնության համար պատճառ է հանդիսացել նախօրեին երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը:

Թրամփը եւ Ցզինպինը բաձրր մակարդակի հանդիպումից առաջ, որը նախատեսված է Արգենտինայում նոյեմբերի վերջին, նույնպես լավատեսորեն են արտահայտվել առեւտրային տարաձայնությունների լուծման հարցով: