Եվրոպայի որոշ օդանավակայաններում ուղեւորներին կստուգեն արհեստական ինտելեկտի հիմքով ստի դետեկտորի միջոցով, գրում է CNN-ը:

Սահմանային հսկողության վիրտուալ ավատարը ուղեւորներին ճանապարհորդրության հետ կապված հարցեր կտա, իսկ արհեստական ինտելեկտը կհետեւի դեմքի արտահայտությանը, որպեսզի գնահատի՝ ստում են նրանք, թե ոչ:

Ավատարը ավելի «թերահավատ» կդառնա եւ կփոխի ձայնի տոնը, եթե որոշի, որ մարդը ստում է մինչեւ կասկածելի ուղեւորին անվտանգության ծառայությանը հանձնելը:

4.5 մլն արժողությամբ iBorderCtrl նախագիծն այս ամիս փորձարկվել է Հունգարիայի, Լատվիայի եւ Հունաստանի օդանավակայաններում: