Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նոյեմբերի 1-ի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:  Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Հիշեցնենք, որ երկար տարիներ Կամո Արեյանը զբաղեցրել է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը։