Իրանում տարօրինակ իրադարձություն է եղել: Մի կին ի նշան բողոքի վերամբարձ կռունկի օգնությամբ բարձրացել է շենքի տանիքն ու «ճախրել» բազմության աչքի առջեւ:
Առայժմ չի հաղորդվում, թե ինչն է ստիպել կնոջը նման խիզախ քայլ կատարել, այն էլ Իրանի պես երկրում:
Հուսահատ տիկնոջը բջջայինով նկարել է անցորդներից մեկն ու տեղադրել ինտերնետում:





























