Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հրաժարականը կապված է Հայաստանի կողմից նրա հետկանչման հետ, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
«Հայկական կողմն է նախաձեռնել Յուրի Գրիգորիեւիչի հետկանչումը գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրանք նրան ներկայացրին, նրանք էլ հետ են կանչում», - նշել է Սեմերիկովը:
Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կորոշեն, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Նա չի բացառել, որ այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին՝ կազմակերպության առաջիկա նիստին։
Նրա խոսքով՝ հրաժարականը չի ազդի կազմակերպության գործունեության վրա. «Ինչպե՞ս կարող է ազդել, եթե մենք աշխատում ենք Հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ուղղությամբ։ Ինչպես աշխատել ենք, այնպես էլ կաշխատենք»,–ասել է Սեմերիկովը։
Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից




























