Հայաստանի Կարմիր գրքում ներառված, ոչնչացման եզրին գտնվող կենդանիների եւ բույսերի թվաքանակը վերջին 20 տարիերին ավելացել է։
2010 թվականի դեկտեմբերին լույս տեսած ՀՀ երկհատոր Կարմիր գրքում, ի տարբերություն 1986-ին դրա առաջին հրատարակության, գրանցված է Հայաստանում այլեւս չհանդիպող 452 բուսատեսակ (նախկին 367 փոխարեն)։ Աճել է նաեւ վտանգված կենդանիների թիվը. 99-ի փոխարեն այժմ անհետացման եզրին են 153 ողնաշարավոր եւ անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ իշխան ձկան 2 տեսակներ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, առնվազն 20 տարի հետո այս թվաքանակը բավական կմեծանա՝ պայմանավորված բնապահպանական բազմաթիվ բացասական գործոններով։
«Մեր հանրապետությունում առկա մի քանի հիմնական ռիսկերը՝ քաղաքաշինություն, բնական տարածքների կրճատում եւ որսագողություն, չեն կարող անհետեւանք մնալ կենսաբազմազանության կրճատման վրա եւ ի վերջո կբերեն ոնչացման եզրին գտնվող կենդանատեսակների եւ բուսատեսակների կրճատման»,- համոզմունք հայտնեց Զարաֆյանը։
Նշենք, որ ՀՀ Կարմիր գիրքը հրատարակվել է 500 տպաքանակով։ Դրա տպագրման համար պետբյուջեից տրամադրվել է 31 մլն դրամ։




























