ՆԱՏՕ-ն մտադիր չէ մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների հետ կապերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՆԱՏՕ-ն չի տեսնում իր դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, թեեւ երկու երկրների ընթացիկ հարաբերությունները անհանգստացնում են մեզ»,- ասել է նա Մոսկվայում կայացած ասուլիսում` հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ որեւէ կերպ մասնակցել նաեւ հարավօսական եւ աբխազական հարցերի կարգավորմանը: