Twitter-ը հեռացրել է ավելի քան 10 հազար բոտ գրառումներ՝ բացատրելով նրանով, որ տվյալ բոտերը փորձել են ամերիկացիներին համոզել չքվերակել միջանկյալ ընտրություններին, հաղորդում է Sky News-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «բոտերի կողմից հրապարակված հաղորդագրությունները այնպես են կազմվել, որ տպավորություն ստեղծվի, որ դրանք հրապարակվել են դեմոկրատների կողմից:
Որոշ թվիթներում հայտարարվել է այն մասին, որ տղամարդիկ չպետք է քվեարկեն, քանի որ այդպիսով կանանց ձայները լսելի չեն լինի»:
«Twitter-ում մենք համապատասխան էջերի եւ գործողություններին նկատմամբ միջոցներ ենք ձեռնարկել», - այս կապակցությամբ ասել է սոցցանցի ներկայացուցիչը:
Նշվում է, որ Twitter-ը տեղյակ է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության խնդրին, որը հույս ունի վերադառնալ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ:
Լրատվական գործակալության համաձայն, հեռացված էջերի քանակը բավականին փոքր է համեմատած միլիոնավոր էջերի վերջին «զտումների» հետ, բայց սա ամեն դեպքում հաղթանակ է դեմոկրատների համար:




























