Սոչիում գտնվող շուրջ 30 գաղթօջախների ներկայացուցիչներ հավաքվել են «կլոր սեղանի» շուրջ` հանդիպելու Սոչիի ղեկավար Անատոլի Պախոմովի հետ: Վերջինս հանդիպել է հայկական, հրեական, չեչեն-ինգուշական, Դաղստանի եւ այլ համայնքների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Երկրամաս» պարբերականը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են Ազգային միասնության խորհրդի 2010 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները: Բացի այդ Անատոլի Պախոմովը հավանության է արժանացրել դպրոցներում ազգային լեզուների եւ գրականության դասավանդումը այս կամ այն էթնիկ խմբով կոմպակտ բնակեցված բնակավայրերում:




























