Փետրվարի 15-ի վաղ առավոտյան Բաքվի տարածքային ջրերում կանգնած «Շիրվան» բեռնանավի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Տուժածների հստակ թվի եւ նրանց ինքնության մասին չի հաղորդվում: Կլինիկական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրդեհից տուժածներից մեկը, գրում է Trend-ը:

Դեպքի վայր են ժամանել պետական կասպիական նավագնացության ներկայացուցիչները: Առայժմ միջադեպի մասին պաշտոնական տեղեկություններ չեն ստացվել: