«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, մոտ օրերս ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ կնշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգական, Նոր Նորքի ոստիկանության բաժնի նախկին պետ Արսեն Աբրահամյանը:
Վերջինս դեռեւս 2010-ի մարտին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից եւ մնացել կադրերի տրամադրության տակ: Արարատի ոստիկանապետի պաշտոնը թափուր է փետրվարի 8-ից, նախկին պետ Մարգար Մելքոնյանի` Արագածոտնի ոստիկանապետ նշանակվելուց հետո:





























