Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, նախորդ շաբաթը ՕԵԿ-ում բավական աշխույժ է անցել: ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հույս ունենալով, որ ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից, սկսել է ԲՀԿ-ից հետո թափուր մնացող պաշտոնները «բաժանել»:
Այսինքն` սկսել է իր կուսակիցներին արդեն պաշտոններ խոստանալ ու անհամբեր սպասել կոալիցիոն գործընկերոջ հրաժարականին: «Ժամանակ»-ի աղբյուրների պնդմամբ, ՕԵԿ-ն աչք ունի երկու նախարարությունների` քաղաքաշինության եւ սպորտի նախարարությունների աթոռների, ինչպես նաեւ` ԱԺ մշտական հանձնաժողովներից երկուսի վրա:





























