Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շարունակում է կադրային փոփոխություններ անել: Նա աշխատանքից ազատել է մշակույթի վարչության պետին` Էլեոնորա Թումանյանին, որին Գագիկ Բեգլարյանն էր բերել Կենտրոնի թաղապետարանից: Նրա փոխարեն դեռ նշանակում չի արվել, սակայն քաղաքապետարանում ասում են, որ հետ են բերում նախկին պետին` 2005-2010 թթ. մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանին:
Մոտ օրերս, հավանաբար, կազատեն նաեւ սպորտի բաժնի պետին` Գեւորգ Ենգիբարյանին: Իսկ քաղաքապետի` սպորտի գծով խորհրդական Գոռ Վարդանյանը, որը հասարակությանը հայտնի էր որպես կարատեիստ, սերիալների դերասան, մեկ շաբաթ առաջ է աշխատանքից ազատվել:




























