Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտը երեք կուսակցությունների համար խնդիրներ չի առաջացնի: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով, դրանք «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», եւ Հայաստանի Հանրապետական կուսակցություններն են:

««Լույս» դաշինքի համար հեշտ չի լինի այն պատճառով, որ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Եվ նրանց համար դժվար կլինի առանձին-առանձին խորհրդարան մտնել: Այնպես որ, նրանց համար դա բավականին մեծ խնդիր կլինի», - պարզաբանեց փորձագետը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ փոքր կուսակցությունները, որոնք կենտրոնացած են մեկ մարդու շուրջ, սպառել են իրենց եւ եւ դուրս կմնան այդ քաղաքական գործընթացներից եւ խորհրդարան անցելու համար որեւէ լուրջ հնարավորություններ չեն ունենա»:

Բացի այդ, ըստ քաղաքական տեխնոլոգի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում նոր կուսակցությունները նույնպես բավական լուրջ խնդիրներ ու դժվարություններ կունենան:

Խոսելով ՀՀԿ-ի մասին, նա նշեց, որ  այն 20 տարի իշխանության է եղել եւ այդ ժամանակահատվածում ստեղծել է բավականին լուրջ ազդեցության գոտի:

«Կան մարդիկ, որ նրանց իշխանության ժամանակ իրենց շատ հարմարավետ էին զգում: Նրանք շատ չեն, բայց նրանք՝ այդ ընտրազանգվածը պատրաստ է աջակցել ՀՀԿ-ին եւ ըստ էության, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանց պոտենցիալ ընտրողն է», - բացատրեց Քոչարյանը:

Դրա հետ մեկտեղ, նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ըստ էության կլինի ընդդիմության մեջ եւ բավականին ակտիվ ընդդիմադիր դիրքորոշում կունենա: Սակայն փորձագետը դժվարացավ ասել, արդյոք «Բարգավաճ Հայաստանը» գործող իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրք կզբաղեցնի:

Հարցին՝ արդյոք «Սասնա ծռեր» կուսակցությունը կհայտնվի խորհրդարանում, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ տվյալ քաղաքական ուժը նոր է եւ շատ արմատական է տրամադրված:

Ըստ Քոչարյանի, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդունվեին, ապա նրանք ավելի շատ հնարավորություններ կունենային խորհրդարան անցնել:

«Ինձ  էլ է հետաքրքիր, ով նրանց օգտին կքվեարկի: Նրանք բավականին արմատական են եւ դժվար է պատկերացնել, թե Հայաստանի հասարակության որ հատվածը պատրաստ կլինի իրենց ձայնը տալ նրանց՝ դրանով իսկ առաջիկա ընտրույթուններին աջակցելով», - եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: