Հայաստանի ՀՆԱ-ն 2010-ին 2009-ի համեմատ աճել է 2 տոկոսով:
Ինչպես հաղորդում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն, համախառն ներքին արդյունքի աճի տեմպերով առաջատարը Ուզբեկստանն է, որի ՀՆԱ-ն աճել է 8,5 տոկոս: Երկրորդ եւ երրորդ տեղերում Թուրքմենստանն է (8 տոկոս) եւ Բելառուսը (7,6 տոկոս):
Ղազախստանի եւ Մոլդովայի ՀՆԱ-ն աճել է 7 տոկոսով, Ադրբեջանի ու Ուկրաինայի ՀՆԱ-ն՝ 5, Ռուսաստանինը՝ 4 տոկոսով: Վերջին տեղում Ղրղըզստանն է` 1,4 տոկոսով:





























