Իրանը մտադիր է շարունակել նավթի վաճառքը՝ ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկան ցանկանում էր իրանական նավթի վաճառքը զրոյի հասցնել ... բայց մենք կշարունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի հաղթահարենք պատժամիջոցները», - Reuters-ը մեջբերում է նրա խոսքը:

ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ի գիշերը: Այս սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին:

Մնացած պատժամիջոցները, այդ թվում Իրանի նավթային հատվածի դեմ, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: