Ստամբուլի դատարանը իրանական ծագում ունեցող թուրք գործարար Ռեզա Զարաբին  կալանավորելու կարգադրագիր է տվել: Զարաբը ԱՄՆ-ում թուրք բանկիր Հաքան Աթիլլայի գործով որպես վկա է ներգրավված, հաղորդում է անատոլիական գործակալությունը:

Թուրքիայում Զարաբին կասկածում են Ստամբուլի Բեյկոզ շրջանում սեփական վիլլայի անօրինական վերանորոգման մեջ:

Իրավախախտման համար նրան մինչեւ 3 տարի ազատազրկում է սպառնում:

Դատավորը նաեւ դիմել է Արտաքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը եւ ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսությանը՝ խնդրելով հաստատել Զարաբի ներկայիս իրավական կարգավիճակը:

Հունվարի 3-ին ԱՄՆ-ում ատենակալները Աթիլլային մեղավոր ճանաչեցին նրանում, որ նա օգնություն է ցույց տվել Իրանի կողմից նավթի եւ գազի վաճառքից ստացված գումարների փոխանցման ժամանակ:

Ավելի վաղ Ռեզա Զարաբը, որն այդ գործում էր ներգրավված, քննությանը բացահայտել էր Դուբայում Halkbank բանկի կողմից ոսկու անօրինական վաճառքի միջոցով Իրան փոխանցված գումարների մատակարարման սխեման եւ իրեն մեղավոր ճանաչել Թեհրանի դեմ պատժամիջոցբերի խախտման հարցում:

Այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ նա Աթիլլային մեղավոր չի ճանաչում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խախտման գործում: Նա ընդգծել էր, որ այս հանցագործությունում Աթիլլայի մեղադրանքը հավասարազոր է Թուրքիային մեղադրելուն: