Հայաստանում 2010թ. արձանագրվել է գյուղատնտեսության առավելագույն անկումը ԱՊՀ երկրների շարքում` -13,5 տոկոս:
Ինչպես հաղորդում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն, Մոլդովան 2010թ. զբաղեցրել է առաջին տեղը ԱՊՀ երկրների շարքում, աճը կազմել է 7,9 տոկոս: Աճ է արձանագրվել նաեւ Տաջիկստանում եւ Ուզբեկստանում` 6,8-ական տոկոս, եւ Բելառուսում` 2 տոկոս:
Համագործակցության մյուս երկրներում նկատվել է զգալի անկում: Հայաստանում` 13,5 տոկոս, Ռուսաստանում` 11,9 տոկոս, Ղազախստանում` 11,7 տոկոս, Ադրբեջանում` 2, տոկոս, Ուկրաինայում` 1 տոկոս: Թուրքմենստանի մասին տվյալներ չկան:




























