Հայաստանում  փետրվարի 15-ի ժամը 9-ի դրությամբ, փակ են եղել Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքն ու Շիրակի մարզի մի շարք գյուղերի ճանապարհներ, որոշ ճանապարհներ դժվարանցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են եղել Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ, Արտենիս, Դարիկ, Լորասար, Եղնաջուր, գյուղերի, Արթիկ եւ Մարալիկ քաղաքների, Պեմզաշեն գյուղի ճանապարհները: Փակ է եղել նաեւ Սելիմի լեռնանցքը, իսկ Արթիկի Մանթաշ գյուղի ճանապարհը դժվար անցանելի է:

Ժամը 9-ի դրությամբ, Կոտայքի մարզում աշխատել է 10 միավոր տեխնիկա, Վայոց ձորում` 8, Տավուշի մարզում` 2, Սելիմի լեռնանցքում` 2, Շիրակի մարզում` 8 միավոր տեխնիկա: