Իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոր պատժամիջոցների հետ կապված սպառնալիքներին՝ իր ինստագրամյան էջում հրապարակելով «Գահերի խաղ» սերիալից մեմ, գրում է Lenta-ն։

Նոյեմբերի 2-ին Թրամփը իր թվիթերյան էջում հրապարակել էր իր նկարը «Պատժամիջոցները մոտ են։ Նոյեմբերի 5» գրառմամբ՝ հղում կատարելով «Գահերի խաղից» «Ձմեռը մոտ» է կարգախոսին։ ԱՄՆ նախագահը դրանով Իրանի իշխանություններին հիշեցրել է, որ այդ օրը ուժի մեջ է մտնում պատժամիջոցների նոր փաթեթը։

Մի քանի օր անց իրանցի գեներալը պատասխանել է Թրամփին՝ տեղադրելով իր լուսանկարը՝ «Ես կանգուն կմնամ» գրառմամբ։