Թերթը  զրուցել է ԱԽՔ, ՕԵԿ նախագահ  Արթուր Բաղդասարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Հանրապետության երկրորրդ նախագահի մեկհարցանի հարցազրույցում քաղաքական դաշտին ներկայացված մեղադրանք կա`կարճ հիշողության: Փակագծերը բացված չեն, բայց ովքե՞ր են այդ մոռացկոտները` Ձեր կարծիքով, ՕԵ՞Կ-ը, Հանրապետակա՞նը, թե՞ այլք:

Դժվարանում եմ ասել, երկրորդ նախագահն ինքը միայն կարող է ստույգ ասել` ո՞ւմ  հիշողությանն է կասկածում: Ես կարող եմ ասել, որ «Օրինաց երկիրը» սթափ հիշողություն ունի, իսկ այն, որ սթափ է նաեւ մեր ՀՀԿ-ական գործընկերների քաղաքական հիշողությունը, այս մասին ասացին հենց իրենք` իրենց արձագանքներով: Հանրապետության երկրորդ նախագահն ունի իր տեսակետները բարձրաձայնելու իրավունք եւ հնարավորություն այն պահին, երբ ինքը հարմար է համարում: Բնական է, որ նրա խոսքը քաղաքական դաշտում կարող է հետաքրքրություն առաջացնել: