ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Իրանի հետ նոր ատոմային գործարքը հնարավոր է։
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ։ Վաշինգթոնը նախկինում հայտարարել էր իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ գնորդներին կոչ էր արել հրաժարվել այն գնելուց։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























