Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատել Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը՝ «պատմական» անվանելով եւ նշելով, որ դրանք «կոչնչացնեն» «Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչությունը», հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով, պատժամիջոցները վերականգնելու Թրամփի վարչակազմի որոշումը արդեն ազդեցություն ունի: Նա այդ քայլը «Իսրայել պետության համար մեծ օր» է անվանել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլն է սկսել, որը կանդրադառնա նավթի արտահանման վրա: Պատժամիջոցների ցանկը ներառում է ավելի քան 600 անձ եւ ընկերություն: Նրանք, ովքեր կշարունակում են նրանց հետ բիզնեսով զբաղվել, ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների ենթարկվելու վտանգի տակ կարող են հայտնվել:




























