ԱՄՆ-ն Չինաստանին, Հնդկաստանին եւ Ճապոնիային ազատել է Իրանի նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցներից, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ խոստանալով «դաժան» ճնշում գործադրել Թեհրանի վրա, փոխանցում է AFP-ն։
Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցներից կազատվեն Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան:
«Մեր նպատակն է կտրել իրանական ռեժիմը այն հիմնադրամներից, որոնք վերջինս օգտագործում է Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում բռնարարկան գործունեության ֆինանսավորման համար։ Մեր վերջնական նպատակն է դրդել նրանց այդ կուրսից հրաժարվել»,- ասել է Պոմպեոն լրագրողներին։
Պոմպեոն կրկին պահանջել է Իրանից 180 աստիճանով փոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը։
Նա նշել է, որ պատժամիջոցներից ազատված ութ երկրների դեպքում արդեն իսկ վերջին վեց ամիսներին իրանական նավթի կրճատում է նկատվել եւ նրանցից 2-ը ամբողջությամբ դադարեցրել են իրանական նավթի ներկրումը եւ չեն վերսկսի նավթի ներկրումը, քանի դեռ պատժամիջոցները շարունակվում են։




























