Հայ ոստիկանների նկատմամբ կիրառվող տուժերից հանվել է կարգապահական կալանքը։ Այդ նպատակով ոստիկանությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել համապատասխան որոշում, որը բխում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում անցյալ տարվա վերջերին կատարած փոփոխությունից։

Այդ որոշմամբ չեղյալ է համարվում կառավարության նախկին որոշումներից մեկը՝ «Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին պահելու կարգը եւ պայմանները սահմանելու մասին»։  

Այսուհետ՝ ոստիկանների նկատմամբ կիրառվելու են միայն հետեւյալ տույժերը. նկատողություն, խիստ նկատողություն, 3 ամիս ժամկետով պաշտոնային դրույքաչափի իջեցում 10-50 տոկոսով, զգուշացում, պաշտոնի իջեցում 1 աստիճանով, կոչումի իջեցում 1 աստիճանով, ոստիկանությունից ազատում։