Ճապոնական Hitachi-Omron Terminal Solutions ընկերությունը ստեղծել է արհեստական ինտելեկտով բանկոմատ, որը պետք է օգնի խարդախների դեմ պայքարում՝ տեղեկացնում է Kyodo-ն։

Սարքը հագեցած է մի քանի տեսախցիկներով, որոնք ոչ միայն նկարահանում են, այլեւ վերլուծում են օգտվողների արտաքինն ու վարքագիծը։ Օրինակ, եթե հաճախորդը գործարքի ընթացքում սկսի հեռախոսով խոսել, համակարգն ավտոմատ կերպով կընդհատի գործարքը, իսկ էկրանին համապատասխան ծանուցում կհայտնվի։

Նույնը կկատարվի, եթե բանկոմատին մուգ ակնոցով, դիմակով կամ դեմքը փակող այլ իրերով մարդ մոտենա։ Սկզբում նրան կառաջարկվի հանել այդ իրերը, եւ եթե չանի, գործարքը չի կայանա։ Բանկոմատը կարող է նաեւ ինքնուրույն սովորել եւ որոշումներ ընդունել՝ կախված նախորդ գործողությունների իր ստեղծած համակարգից։

Ընկերությունը մտադիր է կատարելագործել իր տեխնոլոգիաները եւ այս բանկոմատները գործարկել արդեն 2019թ․։