Իրանում, Բահրեյնում եւ Եմենում ընդդիմադիրները  ցույցեր  են կազմակերպել  ի նշան համերաշխության Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների, այդ մասին փետրվարի 15-ին հայտնում է Los Angeles Times-ը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց եւ շարժվել դեպի Ազեդի անվան կենտրոնական հրապարակ:                                    

Ընդդիմադիրները  պահանջել են տնտեսական պայմանների բարելավում, նաեւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կոչ  են արել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել։ Ականատեսները իրենց բլոգներում հայտնել են եւս մեկ զոհի մասին։

Այսօր Իրանի կառավարությունը հաստատել է հակակառավարական ցույցերի ժամանակ մեկ անձի մահվան մասին լուրը։ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse գործակալությանը, որն իր հերթին ճշտել է տեղի ոստիկանության հրամանատարից` Ահմադ Ռզա Ռադանից: