ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից առաջ Facebook-ը արգելափակել է տասնյակ էջեր, որոնք ենթադրաբար կապված են արտասահմանյան պետությունների հետ: Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Նշվում, որ սոցցանցի ղեկավարությանն են դիմել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աշխատակիցները եւ հաղորդել կասկածելի ակտիվ էջերի մասին, որոնք կարող են կապված լինել օտարերկրյա կազմակերպությունների հետ:

Ընկերության նախորդ հետաքննության ժամանակ հայտնաբերվել էր Facebook-ի 30 եւ Instagram-ի 85 էջ, որոնք կարող էին մասնակցել համակարգող գործողություններին:

Այդ էջերը անմիջապես արգելափակվել են եւ ընկերությունը շարունակել է հետաքննությունը: Նշվում է, որ Facebook-ի գրեթե բոլոր արգելափակված էջերը ռուսերեն եւ ֆրանսերեն էին, իսկ Instagram-ի էջերը՝ անգլերեն, հաղորդում է  Gazeta-ն: