Բարդ նեյրոցանցերի կիրառմամբ ճապոնացի գիտնականների ստեղծած շոկոլադը բավական յուրահատուկ համով է օժտված, որը պետք է զուգորդումներ առաջացնի այս կամ այն ժամանակաշրջանի կամ պատմական իրադարձության հետ: Յուրահատուկ քաղցրեղենի ստեղծման մասին հայտնել են ճապոնական լրատվամիջոցները, փոխանցում է Planet-today-ը:
Շոկոլադի համի մոդելավորման համար պատասխանատու նեյրոցանցը մշակել են NEC Corporation տեխնոլոգիական ընկերության մասնագետները: Հարկ է նշել, որ նեյրոցանցերն արդեն հաջողությամբ կիրառվում են օծանելիքների բույրերի ստեղծման համար, այնպես որ՝ միանգամայն կանխատեսելի էր ԱԻ-հրուշակագործի հայտնվելը:
Նոր արտասովոր մթերքը շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերին:
ԱԻ-հրուշակագործի հեղինակներն ասում են, որ ալգորիթմի հիմքում, որով ծրագիրն առաջնորդվում է ժամանակի համով շոկոլադը ստեղծելիս, բավականին պարզ կոնցեպցիա է՝ ԱԻ-ն ուսումնասիրել է այս կամ դարաշրջանի լրագրային արխիվները, ընտրել ամենատարածված բառերը, այնուհետեւ դրանք հարաբերակցել որեւէ համի հետ, օրինակ՝ «աճ» եւ «զարգացում» բառերը քաղցր համի հետ, իսկ «անհանգստություն» եւ «տագնապ» բառերը՝ դառը համի հետ:



























