Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները չեն զարգանում այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին: Այս մասին նոյեմբերի 6-ին եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Նազարյանն ընդգծեց, որ դա մեծ ջանք ու ճկունություն է պահանջում, հատկապես պատժամիջոցների համատեքստում: «Մինչ այժմ դա հնարավոր էր: Հուսով եմ, որ բովանդակալից բանակցությունների միջոցով կկարողանանք հավասարակշռություն պահպանել», - նշեց փոխնախարարի պաշտոնակատարը` ընդգծելով ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման կարեւորությունը:




























