«Մարիոթ» հյուրանոցից փետրվարի 12-ին ոստիկանություն բերման ենթարկված 28-ամյա Արմեն Հ.-ն, ով բերման էր ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, երեկ` փետրվարի 14-ին, կալանավորվել է: Իսկ նրա հետ բերման ենթարկված  25-ամյա Կամո Գ.-ին եւ ՌԴ քաղաքացի, հանցավոր աշխարհում հեղինակություն ճանաչված, «Երրորդմասցի Ազատիկ» մականվամբ 46-ամյա Ազատ Տ.-ին ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը`հավելելով, որ հայտնաբերված զենքն առգրավվել է, իսկ Արմեն Հ-ի դեմ հարուցվել է քրեական գործ ՔՕ 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` ապօրինի զենք կրելը:

Նշենք, որ հիշյալ անձինք բերման էին ենթրկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից, զենք կրելու կասկածանքով:

 Անձնական զննությամբ Արմեն Հ.-ի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է «Սմիթ Վեսսոն» տիպի ատրճանակ` 6 փամփուշտով:  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: