Միջազգային իրադրությունը փոխվել է, սակայն Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներում ոչ մի նոր բան չկա: Նոյեմբերի 6-ին «ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել է: Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ կլինեն» համատեղ քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Փորձագետի խոսքով՝ այս մասին են, փաստորեն, վկայում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը եւ Իրանի հետ կապված իրավիճակը: «Սակայն Հայաստանը ցույց է տվել, որ իրավիճակը որքան էլ բարդ լինի, այն երկիրը չէ, որի վրա կարելի է հեշտորեն ճնշում գործադրել, Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դարձավ դրա ակնհայտ հաստատումը»,- պարզաբանեց Նավասարդյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ եթե Հայաստանը տնտեսական տեսակետից կարող է մանեւրել, ապա քաղաքական հարաբերություններում, հատկապես Իրանի դեպքում, դա գործնականում անհնար է, եւ երկիրը պետք է հստակ ու անշեղ դիրքրոշման հետեւի:

Նավասարդյանի պարզաբանմամբ՝ Վաշինգթոնում պարզապես ցանկանում են այս երկրում իշխանությունը փոխել, եւ պատժամիջոցները սոսկ մեխանիզմ են այս նպատակին հասնելու համար:

«Սա կարող է հանգեցնել Իրանում քաղաքական փոփոխությունների, քանի որ այս երկրի իշխանությունները կարող են անցնել այլախոհության եւ ընդդիմության դեմ պայքարի հրեշավոր միջոցների, որովհետեւ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, ինչն իր հերթին կարող է բնակչության մի մասի մոտ դժգոհություն հարուցել»,- շեշտեց փորձագետը:

Այսպիսով, Նավասարդյանի կարծիքով՝ հայկական դիվանագիտությունը պետք է ավելի ճկուն գտնվի, հեռատես, բազմակողմանի, ավելի ակտիվ եւ նույնիսկ՝ նախաձեռնողական: