Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետեւանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
«Ուշադրությամբ հետեւում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին եւ մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը եւ մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:
Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետեւանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,-նշել է նա:




























