ԱՄՆ վարչակազմը փետրվարի 14-ին ներկայացրել է 2012-ի ֆինանսական տարվա բյուջեն, որը ենթադրում է կրճատել Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ֆինանսավորումը եւ 2010-ի 742 միլիոն դոլարից հասցնել 627 միլիոնի: 2012թ. Հայաստանին հատկացվելու է 40 մլն դոլար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Այդ թիվը Հայաստանի համար նվազել է 1 մլն դոլարով 2011-ի հատկացումների համեմատ:
«Ամերիկայի հայկական համագումարը վճռականորեն պնդում է, որ առատ ֆինանսավորում տրվի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»,- հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին. «Հաշվի առնելով հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, ԱՄՆ ֆինանսավորումը շարունակում է փոխհատուցել դրա հետեւանքները»:





























