Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն դիմել է OPEC-ին՝ առաջարկելով դադարեցնել նախարարության մոնիթորինգային OPEC+ հանձնաժողովի գործունեությունը, քանի որ այն հեռացել է իր իրական լիազորություններից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարության մոնիթորինգային եւ տեխնիկական OPEC+ հանձնաժողովի գործունեությունը վերջին ամսիներին չի համատասխանում նշված նպատակներին: Կոմիտեի կազմում գտնվող որոշ երկրներ հետեւում են ԱՄՆ-ի շահերին:
Իմ կարծիքով, այդ երկու հանձնաժողովների գործունեությունը չի համապատասխանում OPEC-ի շահերին: Եվ քանի դեռ նախարարական համաժողովում դրանց լիազորությունները չեն վերանայվել, դրանց գործունեությունը պետք է դադարեցվի», - ասվում է նախարարի նամակում՝ ուղղված OPEC-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոյի:
Հանձնաժողովում ընդգրկված են վեց երկրների՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Վենեսուելայի, Ալժիրի եւ Օմանի նախարարները: Հանձնաժողովի աշխատանքը վարում են Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում:




























