Չնայած ամերիկյան պատժամիջոցներին Իրանի հետ տնտեսական կապերը զարգացնելու միջոցներ կգտնվեն: Երեքշաբթի այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է  ՏԱՍՍ-ը:

«Այժմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում (իրանական միջուկային ծրագրի) մշակվում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան շարունակել կատարել այդ փաստաթղթի դրույթները՝ մասնավորապես Իրանի հետ տնտեսական կապերի վերաբերյալ եւ առանց ԱՄՆ-ի մասնկացության», - ասել է Լավրովը:

«Փորձագետներն ակտիվորեն զբաղվում են այդ հարցով եւ նրանք բավական համոզված են, որ դա հնարավոր է եւ որ նման միջոցներ կգտնվեն», - ընդգծեց Լավրովը:

Լավրովը հավելել է, որ Իրանի հանդեպ ամերիկյան սահմանափակումները բացարձակ անօրինական են:

«Ինչ վերաբերում է Իրանի դեմ ամերիկյան միջոցներին, դրանք անօրինական են, դրանք կատարվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման կոպիտ խախտմամբ: Իսկ այն ձեւերը, որոնցով նշված միջոցները հայտարարվում եւ իրականացվում են, չեն կարող խորը հիասթափություն չառաջացնել », - ասել է նախարարը:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պատժամիջոցների վերսկսումից հետո պահպանում է ուժը:

«Ելնում ենք այն փաստից, որ ԳՀՀԾ-ն շարունակում է ուժի մեջ մնալ նրանց համար, ովքեր պահպանել են իրենց մասնակցությունն այդ մեխանիզմում: ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դրանում իրենց մասնակցությունը հաստատեցին եւ´ եվրոպացիները, եւ´ Չինաստանը, եւ´ Իրանը», - նշել է նախարարը: