Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բրիտանական The Independent պարբերականին տված հարցազրույցում մանրամասնել է, թե ինչու է Վրաստանին պետք ողջ Հյուսիսային Կովկասը:

Սահակաշվիլին հիշեցրել է, որ Հյուսիսային Կովկասի բնակիչներին Վրաստան գալու համար առանց վիզայի ռեժիմ է սահմանվել: Նա նաեւ ասել է, որ «Հյուսիսային Կովկասի ոչ կանոնավոր ուժերը ռուսական զորքերի հետ մտել են Վրաստան», «թալանել, սպանել», եւ երկիրը չունի այլընտրանք, քան լավ հարաբերություններ պահպանելը:

«Իմ որոշ արեւմտյան ընկերներ ասում են` քո ինչի՞ն է պետք Հյուսիսային Կովկասը, արդյոք այն գլխացավ չի՞ դառնա: Ես հարցնում եմ` երբ մեր ընկեր Վլադիմիրը կրկին մեր դեմ 50-հազարանոց չեչենական բանակ ուղարկի, ձեր զինվորներն են մեզ պաշտպանելու»,- ասել է Սահակաշվիլին: