Երեւանում ապրիլի 15-17-ին կկայանա  ամենախոշոր 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2011» խորագրով:

Այն ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, որը տեղակայվելով մոտ 10 հազար քմ տարածքում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:

Ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշերը ոչ միայն Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Պարսկաստանից, այլեւ մի շարք այլ զարգացած արդյունաբերությամբ երկրներից: