Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից անցավ Ղրղզստանին:

Հիշեցնենք, որ Աստանայում տեղի է ունենում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ նիստը:

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդարախմանովը, փակելով նիստը, շնորհավորեց Ղրղզստանի ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություններ այդ պաշտոնում: