Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի,այլ աշխատատեղերի, հին քաղաքը վերականգնելու, տուրիզմի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8–ին, Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Գյումրին  իր յուրօրինակ պատմությամբ առանձնահատուկ է, որովհետեւ հինը, ժառանգությունը պահպանվել է։ Քաղաքը գեղեցիկ է, որովհետեւ ժանգությունը պահում են՝ Ալեքպոլից Լենինական, հետո Գյումրի... նույնիսկ թաղերը մնացել են հինը»,–ասել է նախագահը։

Աղետի գոտին 30 տարի անց նախագահը ցավով է ընդունել. «Սա վերք է, որը չի փակվել»։

Նա ընդգծել է, որ Գյումրիի վերականգնումը միայն բնակարան հատկացնելով չէ, մարդիկ պետք է աշխատանք ունենան եւ բոլորը նորից Գյումրի վերադառնան։