Իսրայելի չորս դեսպանատներ սպառնալիքի տակ են։ Իսրայելի ԱԳՆ-ն չի հայտնում այն երկրների ցանկը, որտեղ իր դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են գրոհի ենթարկվել:
Իսրայելն արդեն 3-րդ տարին է, որ փետրվարին հայտարարում է բարձր պատրաստականության մասին, հաշվի առնելով, որ այդ ամսին «Հըզբոլլահը» նշում է շարժման առաջնորդ Իմադ Մուռանիեի մահվան օրը: Նրա մահվան մեջ արաբները մեղադրում են Թել-Ավիվին։ Սակայն այս անգամ սպառնալիքը ոչ թե ընդհանուր է, այլ վերաբերում է կոնկրետ երկրների:
Հիշեցնենք, որ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն հրապարակել է մի քանի երկրների ցանկ, որտեղ կարող են հարձակումներ լինել իսրայելցիների վրա: Այդ երկրների շարքում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան,Վենեսուելան, Եգիպտոսը եւ այլն: Պետք է նշել, որ Հայաստանում Իսրայելի դեսպանատուն չկա։
Փետրվարի 14-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը փակվել է։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այն փակվել է տեխնիկական պատճառներով։ Այսօր դեսպանատունը կրկին վերսկսել է իր աշխատանքները։





























