Հայաստանն այս տարածաշրջանում միակն է, որ ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ եւ բոլորը կարծում են, որ այդ ավելցուկը տարբեր ճանապարհներով կարելի է արտահանել դեպի Թուրքիա կամ այլ երկիր: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ Հայաստանը Վրաստանի միջոցով էլեկտրաէներգիա կարտահանի դեպի Թուրքիա։
«Սակայն առայժմ ոչ մի իրատեսական պայմանավորվածություն չկա»,- ասել է նախարարը։
Ավելին՝ Վրաստանի էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը, ըստ Ա. Մովսիսյանի, մեծ չէ, հետեւաբար՝ լուրջ արտահանումների մասին խոսք գնալ չի կարող զուտ տեխնիկական պատճառներով:




























