Վրաստանի կառավարությունը նոր ներդրումնային ֆոնդ է ստեղծել, որը կֆինասավորի խոշորամասշտաբ նախագծեր, այդ թվում նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցում: Ինչպես փետրվարի 15-ին Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, Վրաստանը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում նավթավերամշակման գործարան կառուցելու շուրջ:

Բացի այդ, հիմանդրամի շրջանակներում նախատեսվում է լոգիստիկ կենտրոններ կառուցել` գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա նա նշել է, որ ներկայումս մասնավոր հատվածը չի կարող մասնակցություն ունենալ խոշոր նախագծերում: «Մասնավոր սեկտորի համար դժվար է աշխատել այսպիսի ֆոնդով: Պետությունը փորձում է անհատապես միջոցներ հայթայթել: Մենք կստեղծենք նոր ֆոնդ, եւ այն սկզբունքորեն կլինի ընկերային, որը կիրագործի մի քանի նախագծեր: Դրանց շարքում առաջին հերթին կլինեն գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնները, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ նախագծեր, որոնք մասնավոր սեկտորը չի կարող ինքնուրույն իրագործել»,-հայտնել է Վրաստանի վարչապետը: