Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտը ներկայացրել է iPhone եւ Android սմարթֆոնների հնարավորությունները, որոնք հեռախոսների տերերին թույլ կտան գտնել մոտակայքում տեղակայված անվճար պահպանակներ տրամադրող ապարատների տեղը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին։
Բովանդակության մեջ տեղեկատվություն կա ավելի քան հազար նման կետերի մասին:
Առողջության պահպանման տեսչության ներկայացուցչուհու խոսքով, դա կօգնի Նյու Յորքը դարձնել քաղաք, ուր սեքսով զբաղվելն ամենաանվտանգը կլինի։



























